211652_close_icon
views-count10516 դիտում article-date 23:47 28-03-2021

Ինչու՞ էին Եռաբլուր այցելել  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքի անդամները՝ Ծաղկազարդին՝ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի գլխավորությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 28-ին, Ծաղկազադրին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու եկեղեցու համայնքի անդամները՝ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու և հոգեհանգստայն կարգ կատարելու Արցախյան վերջին մարտերում հերոսացած անմեղ զոհերի հիշատակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տեր Հակոբը Կոմիտասի «Հայր Մեր» աղոթքով սկսեց հոգեհանգստյան կարգը:
Կարգի ավարտին նա ասաց.

-Այս պատերազմում պարտվողներ եղան, բայց ոչ երբեք նահատակ մեր հայորդիները :

Նրանց պայքարը ճշմարտության պայքար էր, արդարության, իրավունքի, երկրի, հայրենիքի, հավատի և ընտանիքի, սիրո և խաղաղության պայքար էր :

Անձեր կան՝ ապրում են, բայց վաղուց ի վեր դադարել են ապրել, իսկ հայոց նահատակ զինվորները ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց ապրում ու ապրելու են հավետ՝ իրենց ոտնահետքով, նվիրումով, անձնազոհությամբ, հայրենիք, ընտանիք և ընկերսիրությամբ, ապրելու են նորածին մանկան ճիչի մեջ, հայոց աղոթքի մեջ, Հայ ընտանիքիների երջանկության մեջ, մեր հայրենիքի շենացման և զորացման մեջ, հայոց մայրերի երջանկության արցունքներում և հայրենիք սիրող մարդկանց գործերում :

Աղոթք և բյուր օրհնություն նրանց լույս հիշատակին և Սուրբ հոգու մխիթարությունն ընդ ձեզ՝ Քաջ մարտիկների հերոս մայրեր և քույեր:

Վերջում ուռենու ճյուղեր խոնարհեցին հերոսների շիրիմներին:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+

Նմանատիպ նյութեր