211652_close_icon
views-count45650 դիտում article-date 17:22 25-03-2021

Արտակարգ դեպք Երևանում. դիտահորի կափարիչը պատճառ է դարձել Toyota-ի կողաշրջմանը. Ո՞վ է փոխհատուցելու վարորդի վնասը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ Սերյոժա Սերոբյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայով ընթանալիս՝ կողաշրջվել է:

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշայնը, կողաշրջման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ մեքենայի կողաշրջվելու պատճառը եղել է այն, որ, երբ Ս. Սերոբյանը վարելիս է եղել ավտոմեքենան, դիտահորի վրա տեղադրված կափարիչը պոկվել և հայտնվել է ավտոմեքենայի տակի հատվածի մեջ, ինչն էլ պատճառ է դարձել վթարի:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Ռաֆայել Վարդազարյանն ու Ռոբերտ Ֆրանգյանը:

Փաստի առթիվ 8-րդ դասակում նյութեր են նախապատրաստվում: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր