58375 դիտում
13:33 22-06-2023
Կասկադյորական ավտովթար Երևանում․ 25-ամյա վարորդը ռուսական համարանիշներով Porsche Cayenne-ով կոտրել է դիտահորի բետոնե կափարիչը, մոտ 60 մետր բախվել քարերին ու կողաշրջվել․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 22-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Համլետ Արիստակեսյանը իր վարած ռուսական համարանիշներով Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով ժողովրդին հայտնի 15 թաղամասից դեպի Աշտարակի խճուղի տանող հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ջրահեռացման բետոնե դիտահորին և մոտ 60 մետր բախվել քարերին ու կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և դարձի են բերել ավտոմեքենան։ Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Բախման հետևանքով ավտոմեքենայի առջևի 2 անվահեցանները կոտրվել են։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արսեն Մելքոնյանը, Էդգար Կուրղինյանն ու Նորիկ Մանուկյանը։
Վարորդը տեղում ենթարկվել է սփաթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վթարի փաստով՝ ՊԾ Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1504 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)