211652_close_icon
views-count1961 դիտում article-date 14:23 25-03-2021

Խաղաղ օվկիանոսում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Մարտի 25-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Ֆիջիի արշիպելագի մոտ: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։

Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Ֆիջիի մայրաքաղաք Սուվայից, որի բնակչությունը 77,3 հազար Է, 886,4 կիլոմետր դեպի հարավ: Օջախն ընկած Է եղել 598,4 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել։

Նմանատիպ նյութեր