Խաղաղ օվկիանոսում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խաղաղ օվկիանոսում գտնվող Վանուատու կղզային պետությունից ոչ հեռու 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել: Այս մասին հայտնել է Ավստրալիայի երկրաբանական ծառայությունը:
Ըստ հաղորդած տվյալների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գաուա կղզուց 10կմ հարավ, իսկ օջախը եղել է մոտ 110 մետր խորության վրա: Տուժածների և ավերածությունների, ինչպես նաև ցունամիի վտանգի մասին զգուշացումներ չեն եղել:
Ի դեպ՝ Վանուատուն խաղաղօվկիանոսյան երկիր է, որ գտնվում է 83 կղզիների վրա՝ Ավստրալիայից հյուսիս-արևելք: Բնակչությունը կազմում է մոտ 250.000 մարդ: