211652_close_icon
views-count33661 դիտում article-date 23:12 24-03-2021

Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 21144-ն ու Nissan March-ը. վերջինիս վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ավտոմեքենայի ԱՊՊԱ-ն էլ ժամկետանց է եղել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ


Այսօր՝ մարտի 24-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում  Դավիթ Բեկ փողոցում ճակատ-ճակատի բախվել են 34-ամյա Համլետ Պապիկյանի վարած ВАЗ  21144 մակնիշի և 22-ամյա Գևորգ Սարգսյանի վարած  Nissan March մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժ-ծներ չկան: 

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

 Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝  Nissan March–ի վարորդը վարորդական իրավունքի  վկայական չի ունեցել, ավտոմեքենայի ԱՊՊԱ-ն էլ ժամկետանց է եղել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր