211652_close_icon
views-count66732 դիտում article-date 20:36 24-03-2021

Մեծամորի ոստիկանները իրականացրել են «Ամեն հոպար՝ հոպար չի» օպերացիան. հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  օրեր առաջ ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության խմբի ծառայողները՝ բաժնի պետ Սամվել  Խմելյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Իգիթ Հակոբյանի գլխավորությամբ, Արմավիրի մարզում իրականացրել են  «Ամեն հոպար՝ հոպար չի» հատուկ օպերացիան: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մեծամորի ոստիկանները  օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածից ոստիկանության Մեծամորի բաժին են բերման ենթարկել 53-ամյա Մանուկ Մանուկյանին:

Արդեն տեղում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծխամորճ և դեղահաբերի տարա՝ կանեփանման բույսի մնացորդի հետքերով: 

Մեծամորի ոստիկանները պարզել են, որ  նա այդ ամենը  ձեռք է բերել Արմավիր քաղաքում հայտնի ոմն «Հոպարից»: 

Ոստիկանները  Մ. Մանուկյանի Opel մակնիշի ավտոմեքենան խուզարկելու արդյունքում, որի թույտվությունը տվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, հայտնաբերել են  179. 53 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն չորացված կանեփանման զանգված:

Մ. Մանուկյանը որպես կասկածյալ ձերբակալվել է, իսկ  ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզները պարզել են «Հոպարի» ինքնությունը,  ով Արմավիր քաղաքի բնակիչ,  65-ամյա Գագիկ Էլբակյանն է, ում բնակարանում նույնպես դատարանի որոշմամբ կատարվել է խուզարկություն, որտեղ էլ հայտնաբերվել  4,29 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն չորացված  կանեփանման զանգված:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝  փաստի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 266 և 268 հոդվածների  2-րդ մասով և  Գ.Էլբակյանը նույնպես ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր