1578 դիտում
20:16 23-03-2021
Քննարկվել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության և Ազգային Ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին հարցը
Մարտի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության և Ազգային Ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին հարցը:
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը այդ պաշտոնում առաջադրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար, գործադիր քարտուղար Գեղամ Գարիի Ստեփանյանի թեկնածությունը:
Նշվել է,որ թեկնածուն ունի համապատասխան մասնագիտական ու մարդկային որակներ:
Գեղամ Ստեփանյանը 2008թ-ին ընդունվել ու 2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» բաժինը:
2009-2011 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում:
2014-2016թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում:
2016թ. դեկտեմբերից մինչև 2020թ. մայիս աշխատել է Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:
Երեք կողմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությամբ Գեղամ Ստեփանյանի թեկնածությունը կդրվի լիագումար նիստի քվեարկությանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
1018 դիտում
14:41 31-03-2023
ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցը ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը կքննարկվի ապրիլի 4-ին
Այս բաժնից
871 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
994 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ