27178 դիտում
15:30 26-10-2018
Իրականության հետ այդ ամենը աղերս չուներ և իմ բարի համբավը վարկաբեկող այդ արշավի նպատակը մեկն էր՝ կանխել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում իմ թեկնածության քննարկումը. իմ հեղինակությունն ինձ համար վեր է ցանկացած պաշտոնից
Վերջին օրերին Երեւանի մի քանի վարչական շրջանների ղեկավարների նշանակման մասին տեղեկությանը զուգահեռ որոշ լրատվամիջոցներ գրեցին նաեւ հնարավոր նոր նշանակումների մասին, այդ թվում՝ իմ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արաբկիրի գրասենյակի ղեկավար Արշակ Օրդուխանյանի՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելու մասին: Այստեղ խնդրահարույց որևէ հարց չէր լինի, եթե այդ տեղեկությանը կից չլիներ նաեւ իմ մասին ապատեղեկատվություն:
Զուգահեռաբար սոցիալական ցանցերում հայտնվեցին նաեւ իմ անունը վարկաբեկող գրառումներ` ֆեյք էջերից, որոնք էլ արտատպվեցին որոշ թերթերում ՝ որպես «փաստեր»: Մինչդեռ իրականության հետ այդ ամենը աղերս չուներ եւ իմ բարի համբավը վարկաբեկող այդ արշավի նպատակլը մեկն էր`կանխել Արաբկիր վարչական
շրջանի ղեկավարի պաշտոնում իմ թեկնածության քննարկումը:
Իմ հեղինակությունն ինձ համար վեր է ցանկացած պաշտոնից եւ ես ուզում եմ որոշ պարզաբանումներ ներկայացնել, թե ինձ վերագրված «քրեական մութ պատմություններ» ստահոդ տեղեկություններն ում ձեռքի գործն են եւ ինչ շարժառիթով է այդ անձը լծվել իմ դեմ արշավին: Դեղին մամուլի աղբյուր դարձած այդ անձի հետ տևական ժամանակ է, ինչ դատական գործընթացի մեջ եմ ֆինանսական խնդիրների պատճառով: Նա էլ որոշել է հաշվեհարդար տեսնել ինձ հետ: Նրա ողջ նպատակն այն է, որ ինձ սեւացնելով եւ գործող իշխանության եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության, այսպես ասած, սեւ ցուցակը գցելով իր համար բարենսպաստ իրավիճակ ստեղծել եւ այդ պարտքուպահանջի դատական գործն էլ իր օգտին ծառայեցնել: Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ հենց այդ անձն է քաղաքապետ Հայկ Մարությանի գրառումների տակ մերկապարանոց մեկնաբանություններ արել ու շարունակում անել` հայտարարելով նաև, որ
իմ դեմ ունի անհերքելի ապացույցներ ինչ-ինչ <մութ քրեական պատմությունների> հետ կապված: Անունը դեռ չեմ հրապարակում եւ անհամբերությամբ սպասում այդ «անհերքելի» ապացույցների հրապարակմանը:
Ես շատ կցանկանայի, որ այդ անհերքելի փաստերի իսկությունը պարզելուն լծվեին նաեւ Հայկ Մարությանն ու իմ այն թիմակցիները, որոնք այս ամիսներին ինձ վստահել են: Ինձ համար շատ կարեւոր է, որ այդ վստահությունն, անկախ ամեն ինչից, լինի շարունակական եւ փոխադարձ: Հակառակ դեպքում ես անելիք չունեմ մի թիմում, որտեղ յուրքանչյուր ֆեյք մեկնաբանություն կարող է իմ թիմում ակսկածի տակ դնել իմ
հեղինակությունը եւ իմ նկատմամաբ վստահությունը:
Ինչ վերաբերում է իմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելուն, ապա շատ եմ
ուզում շեշտել, որ կուսակցությանն ու թավշյա հեղափոխությանը միացել եմ ապրիլի 15-16-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ հեղափոխոթյան հաղթանակին քչերն էին հավատում եւ որեւէ շահ չեն հետապնդել: Միացել եմ ու գործուն աջակցություն եմ ունեցել բոլոր առումներով՝ հավատալով ա այդ շարժումն առաջնորդող Նիկոլ Փաշինյանի հռչակած արժեքներին ու գաղափարներին:
Ես չեմ կասկածում այդ ամենի ազնվությանն ու աջակցել եմ եւ շարունակելու եմ աջակցել՝ մինչեւ հեղափոխության վերջնական հաղթանակը: Այս բացատրության կարիքը թերեւս չէր լինի, եթե իմ դեմ կազմակերպված արշավը, չճշտված տեղեկություններն ու նենգափոխված պատմությունը հաջողությամբ չհասներ՝ Հայկ Մարությանի որոշման վրա ծանրակշիռ ազդեցություն ունենալով:
Կրկնում եմ՝ իմ հեղինակությունն ինձ համար վեր է ցանկացած պաշտոնից եւ Դուք ինքներդ առաջինը պետք է շահագրգիռ լինեիք՝ ճշտելու ձեր թիմակցին արատավոր տեղեկությունների իսկությունը , որից հետո միայն տուրք տալ դրանց, եթե, իհարկե, դրանք ձեզ համար էլ արձանագրվեին որպես անհերքելի փաստեր: Հակառակ դեպքում իմ եւ Արաբկիրում աշխատող իմ ընկերների շրջանում տպավորություն է, որ կուսակցության ղեկավար կազմի որոշումների ընդունման համար ֆեյքի ու մամուլի ստահոդ հրապարակումն ավելի ազդեցիկ գործոն է, քան ձեր թիմակիցների՝ ամիսներ շարունակ ապացուցած վստահությունը, նվիրվումն ու ձեր գաղափարներին, ծրագրերին ծառայելու նրանց պատրաստակամությունը:
[b]Հարգանքներով՝ Արշակ Օրդուխանյան[/b]
Նմանատիպ նյութեր
2337 դիտում
10:25 01-03-2018
ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության քննարկումը. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
1147 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4618 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1051 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային