211652_close_icon
views-count31294 դիտում article-date 22:10 22-03-2021

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու քարով բարձված ЗИЛ-ը. վերջինս կողաշրջվել է, քարերը մասամբ փակել են ճանապարհը. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 22-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը  18:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի  30-րդ կմ հատվածում բախվել են  37-ամյա Արման   Թադևոսյանի վարած ЗИЛ 130 մակնիշի և 55-ամյա Մերուժան Աբրահամյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ЗИЛ-ի վարորդ Ա. Թադևոսյանը, Mercedes-ի ուղևորներ, 13-ամյա Ա.Ա.-ն, 19-ամյա Ա. Ա.-ն, 19-ամյա Ա. Ք.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը: 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ЗИЛ 130-ը, որը բարձված է եղել տուֆ քարով, կողաշրջվել է և քարերը  լցվել են ճանապարհին: Քաղաքացիները քարերը հեռացրել են ճանապարհից, իսկ այդ ընթացքում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչները ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի խցանում տեղի չուենենա: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր