211652_close_icon
views-count1707 դիտում article-date 18:28 22-03-2021

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան Աստոր Պիացոլայի 100-ամյակին նվիրված համերգով

Ապրիլի 1-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ միանալու արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի 100-ամյակին նվիրված երեկոյին։

Համերգի ընթացքում կհնչեն Պիացոլայի ստեղծագործություններից՝ Tangazo, Tres Tangos, Jorge Adios, Concierto de Nacar, Adios Nonino, Le Grand Tango, Violentango, Ave Maria, Libertango և այլ գործեր։

Երաժշտության մեջ Աստոր Պիացոլայի անունը նույնանում է տանգոյի հետ։ Արգենտինացի մեծանուն երաժիշտը ստեղծել է տանգոյի նոր ճյուղ՝ ավանդական տանգոյին միաձուլելով ջազի և դասական երաժշտության տարրեր։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ երեկոյի ընթացքում ելույթ կունենա հայ երաժշտասերների կողմից շատ սիրված ու սպասված իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ում գործունեության վրա մեծ է Աստոր Պիացոլայի ազդեցությունը. Պիետրոդարկին իր ելույթների ժամանակ գրեթե միշտ կատարում է Պիացոլայի գործերը:

Երևանյան համերգը կղեկավարեն դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոն և Սերգեյ Սմբատյանը։
  
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
 
 
 
 

Նմանատիպ նյութեր