211652_close_icon
views-count10736 դիտում article-date 17:57 21-03-2021

Էդ մարդը հոգեկան հիվանդ է, բուժման կարիք ունի, ինձ ո՞վ պետք է խաբի. Ռուբեն Հայրապետյանը` Փաշինյանին. News.am

Ինքը էնքան անտեղյակ մարդ է, էնքան է ատում Ղարաբաղն ու Շուշին, որ չգիտի` Շուշիում ինչ ներդրումներ են արվել, ու խոսքը իմ մասին չի ընդհանրապես: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Շուշիում ներդրումներ չեն արել, «միայն մի օիլիգարխ է տուն կառուցել, այն էլ խաբել են, կամ էլ չեն խաբել»

«Դե ես  ինչ ասեմ, էդ մարդը հոգեկան հիվանդ է, բուժման կարիք ունի, ինձ ո՞վ պետք է խաբի: Ինքը էնքան անտեղյակ մարդ է, էնքան է ատում Ղարաբաղն ու Շուշին, որ չգիտի` Շուշիում ինչ ներդրումներ են արվել, ու խոսքը իմ մասին չի ընդհանրապես: Շուշիում ներդրումներ են արել Կոնստանտին Մանուկյան, Սարգիսով եղբայրներ, ՌԴ-ից Կարո կար, նա թանգարան սարքեց, Կարապետյան Սամվելն է ներդրում արել…Շուշիի քաղաքապետը հատ-հատ կասի` ովքեր են եկել, ինչ ներդրումներ են արել Շուշիում ու բոլորը դրսից եկած մարդիկ են, ինչի են վիրավորում էդ մարդկանց:

Ինքը տեղյա՞կ է ընդհանրապես, որ Շուշիում էլ դպրոցներ են կառուցվել էլ մանկապարտեզներ են կառուցվել,  խաղահրապարակներից մեկը ես եմ կառուցել, սպորտդպրոց եմ կառուցել: Ինքը գնում գյուղերում խեղճուկրակ ժողովրդին խաբում է  ու հերթական անգամ Ղարաբաղին նվիրյալ մարդկանց վարկաբեկում է: Ինչ է, վատ բան ենք արել, որ տուն ենք կառուցել, ներդրում ենք արել, եթե խաբել են նույնիսկ, դա ասելու բա՞ն է»,- ասաց նա:

Մանրամասները՝ News.am-ում

Նմանատիպ նյութեր