211652_close_icon
views-count33390 դիտում article-date 18:14 20-03-2021

Կոտայքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով 48-ամյա վարորդը Lexus-ով բախվել է ծառերին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
Ժամը 07:30-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի բնակիչ, 48-ամյա Արկադի Մ.-ն, իր վարած Lexus մակնիշի 80 TT 800 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ-ին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Վարդենիս քաղաքի բնակիչ, 23-ամյա Ռուդիկ Մ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
 
Տեղում աշխատել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու  Արթուր Մինասյանը, որոնց կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր