211652_close_icon
views-count242327 դիտում article-date 10:05 20-03-2021

Ավտովթար Երևանում. 32-ամյա վարորդը կառուցապատող ընկերության անփութության ու անպատասխանատվության հետևանքով Bentley-ով կախված վիճակում հայտնվել է փոսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ից 04։30-ն ընկած ժամանակահատվածում 32-ամյա Կարապետ Թահհանը իր վարած Bentley մակնիշի 77 XF 777 համարանիշի ավտոմեքենայով Նազարբեկյան  փողոցի 25/1 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կախված վիճակում հայտնվել շինության նպատակով կոյուղաջրերի համար փորված փոսում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Հարություն Թագվորյանն ու Արմեն Դումանյանը։

Փաստի առթվ Հ. Թագվորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա սթափ է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ նշված հատվածում տևական ժամանակ է, շինարարական աշխատանքներ են ընթանում, սակայն նախազգուշացնող ոչ մի նշան տեղադրված չի, և վարորդները կարող են չնկատել և տեղի ունենա վթար, ինչը այս պահին կա. «Իսկ թե ով է փոխհատուցելու  քաղաքացու վնասը, չգիտենք»։

Իսկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նման շինարարություն կատարողների նկատմամբ վերահսկողություն սահմանելու փոխարեն թողնես՝ ավագանու նիստերի ժամանակ մտնի իր դերի մեջ։ Իսկ ավելի ճիշտ կլինի, որ երբ շինարարության համար թույլտվություն են տալիս, լավ կլինի՝ հետամուտ լինեն, թե արդյո՞ք պահպանվում են անվտանգության կանոնները, իսկ այս դեպքում, որ չի պահպանվել կառուցապատողի կողմից ու չի վերահսկվել քաղաքապետարանի և թաղապետարանի կողմից, դա փաստ է։ Երևի, այստեղ էլ է գործել «կարգին» քաղաքապետի «սևեր-սպիտակներ» տարբերակը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի      
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր