211652_close_icon
views-count49747 դիտում article-date 14:04 06-05-2021

Արտակարգ դեպք Երևանում․ «Վեոլիա Ջրի» անփութության հետևանքով 28-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է փոսում․ նրան տեղափոխել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին օրերին Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 29/10 հասցեի դիմաց «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից դիտահորի փոփոխման պատճառով կիսատ փողած գործը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։

Մեծն «Վեոլիա Ջուրը», չգիտես ինչու, չի պահպանել անվտանգության տարրական կանոնները՝ բացակայում է արտաքին լուսավորությանը, ցուցանակները, որոնք վարորդներին կզգուշացնեն, որ նշված հատվածում աշխատանքներ են կատարվում, վարորդները կզգուշանան և կխուսափեն փոսի մեջ հայտնվելուց։

Մայիսի 5-ին Երևանի բնակիչ 28-ամյա Կարեն Քեշիշյանը հերթական զոհն է դարձել «Վեոլիա Ջրի» պատճառով, ով գիշերը, ժամը 01։00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է շինարարական աշխատանքների համար փորված «Վեոլիա Ջրի» փոսում, ինչի հետևանքով Կ․ Քեշիշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Գ․ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Մնում է մեծն «Վեոլիա Ջուրը» թերությունը կարճ ժամանակում լուծի, որպեսզի իրենց մեղքով հերթական անգամ վարորդը ավտոմեքենայով չհայտնվի փոսում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր