211652_close_icon
views-count37356 դիտում article-date 22:32 19-03-2021

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ВАЗ 21012-ը մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. մահացածին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում ВАЗ 21012  մակնիշի ավտոմեքենան Շորժա–Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Դրախտիկ գյուղի վարչական տարածքում,  դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Ճամբարակ» բժշկական կենտրոնի  բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Ճամբարակ» ԲԿ: 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է  ուղեկցել ճանապարհային ոստիանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրաանատար Էդգար Սուսլիյանը:

 Օպերատիվորեն ժամանել են նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Լևոն Նազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 Ժամանել է նաև  ոստիկանության Ճամբարակյի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են  վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Տեղի ճանշինը կատարել է ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր