211652_close_icon

Հայկական կողմին է փոխանցվել ևս 15 զինծառայողի աճյուն. նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո

views-count5469 դիտում article-date 18:05 19-03-2021
Հայկական կողմին է փոխանցվել ևս 15 զինծառայողի աճյուն:

Այսօր ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին է փոխանցել Վարանդային (Ֆիզուլի) տարածաշրջանից հայտնաբերված, ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող ևս 15 (նախնական տվյալներ) զինծառայողի աճյուն:

Նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը (նախնական տվյալներ) 1518 է:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր