211652_close_icon
views-count1674 դիտում article-date 18:01 18-03-2021

Անաստասիա Գալուստյան. Շատ եմ ափսոսում, որ չեմ կարող օգտակար լինել հայրենիքիս թիմին

Գեղասահքի աշխարհի հերթական առաջնությունը կանցկացվի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ՝  մարտի 22 – 28 –ը: Ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան- Սիմոն Սենեկալ պարային զույգը:

Հայտավորված էր նաև  մոսկվաբնակ մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը: Ավաղ, ստուգատեսի նախաշեմին նա ոտքի վնասվածք ստացավ և անկարող է մեկնել մրցավայր: Այս առթիվ  հայ մարզուհին  հետևյալն է  ասել.   <<  Վնասվածքը  թեթև էր և ես  շարունակեցի նախապատրաստական մարզումները: Չէի պատկերացնում ,որ ծանրաբեռնվածության հետևանքով  ոտքս կայտուցվի, այն աստիճանի, որ անկարող եմ հագնել մարզակոշիկ:  Շատ եմ ափսոսում, որ չեմ կարող օգտակար լինել հայրենիքիս թիմին, որի կազմում չորս աշխարհի առաջնության եմ մասնակցել . . . >>:

Ստոկհոլմի ստուգատեսի մասին շարունակելով խոսքը ասենք, որ դա թվով 110 - րդ աշխարհի առաջնությունն  է: Խաղարկվող մեդալների համար պայքարից բացի, մասնակիցները կձգտեն հաջողության հասնել նաև  Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրի արժանանալու համար:

Նմանատիպ նյութեր