21656 դիտում
23:10 28-06-2017
Ուզում եմ իմ արվեստով օգտակար լինել Հայրենիքիս. Ֆրանսահայ օպերային երգիչն այցելել է Սփյուռքի նախարարություն
Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ֆրանսահայ օպերային երգիչ, Փարիզի Ռախմանինովի անվան ռուսական կոնսերվատորիայի դասախոս Ադամ Բարրոյին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց ֆրանսահայ մշակութային գործչի ակտիվ, ազգանպաստ գործունեությունը Սփյուռքում, հրավիրեց մասնակցելու այս տարի սեպտեմբերին անցկացվող՝ Հայրենիք-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին և «Նաիրի» համահայկական փառատոնին:
Ադամ Բարրոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, պատմեց իր առաջիկա ծրագրերի մասին, նշեց, որ ելույթի հրավեր ունի Պալերմոյի օպերային թատրոնից, նաև եծ համերգ է կազմակերպելու, որտեղ կհնչեն Կոմիտասի, Դեբյուսիի և Ֆալեի ստեղծագործությունները:
Նպատակ ունի Ֆրանսիայում, Իտալիայում ներկայացնել Արցախը՝ «Արցախ հայկական հող» նախագծով: Երգիչը պատրաստակամություն հայտնեց մասնակցել նախարարության կազմակերպած մշակութային ծրագրերին: «Սեպտեմբերին նպատակ ունեմ հանդես գալ «Ադամ Բարրոն և ընկերները» խորագրով մենահամերգով:
Ուզում եմ իմ արվեստով օգտակար լինել Հայրենիքիս», հավելեց նա:
Նմանատիպ նյութեր
1710 դիտում
18:01 18-03-2021
Անաստասիա Գալուստյան. Շատ եմ ափսոսում, որ չեմ կարող օգտակար լինել հայրենիքիս թիմին
Այս բաժնից
739 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1504 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա