211652_close_icon
views-count65116 դիտում article-date 10:26 17-03-2021

Լոռու մարզում 54-ամյա վարորդը Nissan Teana-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 54-ամյա Ռուբեն Ա-ն Արևաշող գյուղի առաջին փողոցում իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 16-ամյա Գևորգ Գ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է «Սպիտակ» բժշկական կենտրոն, ապա ինքնակամ ներկայացել ոստիկանության Սպիտակի բաժին։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գալստյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր