211652_close_icon
views-count179160 դիտում article-date 18:56 16-03-2021

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են բեռնատարն ու «Բոգդան» ավտոբուսը. ուղևորն իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, տեղում մահացել, բեռնատարն էլ մխրճվել է բենզալցակայանի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Դավիթ Բեկի  փողոցում բախվել են  «Բոգդան»  և  Foton մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ Foton-ը  մխրճվել է հարևանությամբ գործող «Ֆլեշ»  բենզալցակայանի մեջ,  նյութական վնաս պատճառելով թե՛ բենզալցակայանին, թե՛ այնտեղ կայանված Mercedes մակնիշի  ավտոմեքենային:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության  ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ՀՆՓԱԻԿ 17 - րդ փրկարարական ջոկատը Հրամանատար  Արթուր Սարգսյանի գլխավորությամբ, և թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Աղասի Բարսեղյանի գլխավորությամբ: 

Վթարի հետևանքով բենզալցակայանի մեջ մխրճված ավտոմեքենայի ուղևորը,  ըստ դեպքի վայրում հավաքվածների,  իրեն ավտոմեքենայից դուրս է  նետել, երբ վարորդը հայտնել է, որ  մեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել և իրեն նետելով ավտոմեքենայից՝ տեղում մահացել է, 2 հոգի էլ տեղափոխվել են հիվանդանոց: 

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման  կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  բաժնի պետ   Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Գեղամ Գալստյանի գլխավորությամբ: 

Փաստի առթիվ  Գ. Գալստյանի  որոշմամբ հարուցվել է  քրեական գործ ՀՀ քր օր-ի  242 հոդվածի 2-րդ  մասի հատկանիշներով:

Ժամանել է  նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են  վարորդների, վիրավորների  և մահացածի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր