4767 դիտում
15:42 16-03-2021
Այսօր հայկական ֆուտբոլում կարող է տեղի ունենալ հերթական խայտառակությունը. Տիգրան Հակոբյան
Այսօր հայկական ֆուտբոլում կարող է տեղի ունենալ հերթական խայտառակությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Տիգրան Հակոբյանը:
Նա մանրամասնել է.
«Ինչպես տեղյակ եք` «Լոռի» ՖԱ-ն երկու պահանջ էր ներկայացրել ՀՖՖ բողոքարկման կոմիտե․
1․ Կորոնավիրուսով պայմանավորված «Ուրարտուի» հետ հանդիպման վերախաղարկման հարցը, երբ բոլորին ընդառաջեցին, իսկ «Լոռիին»՝ ոչ՝ գրանցելով տեխնիկական պարտություն։
2․ «Ալաշկերտի» հետ խաղում տեղի ունեցած՝ փոխարինման 4-րդ դադարի պատճառով մրցակցին տեխնիկական պարտություն չգրանցելու վերաբերյալ։
Քանի որ մի կողմում «Լոռին» է, իսկ մյուս կողմում ֆեդերացիայի ղեկավարներին շատ հարմար իր անսկզբունքային տեսակետով «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը, վստահ եմ, որ այդ հարցի արդար պատասխանն ի օգուտ «Լոռիի» չի լինելու։
Դիմում եմ ՀՖՖ գործադիր կոմիտեի գործընկերներիս․ Տեղյա՞կ եք արդյոք այս հարցերից, եւ արդյոք տեղյա՞կ եք, որ այս խնդիրների պատճառով «Լոռին» կարող է դադարեցնել գործունեությունը։ Տեղյա՞կ եք, որ ֆեդերացիայի ղեկավարությունն ակումբներից մեկին խոշոր գումարով աջակցում է, երբ անգամ առաջին խմբի թիմերին գնդակ չի տալիս։
Վերջապես, սիրելի՛ գործկոմ, գեթ մեկ անգամ կգործե՞ք ի նպաստ հայկական ֆուտբոլի, թե՞ ոչ։
Դիմում եմ նաև այն քաղաքական գործիչներին, որոնք փետրվարի 1-ին կայանալիք ժողովից ժամեր առաջ խնդրում էին մեզ, որպեսզի մենք չքննարկեինք ֆեդերացիայի՝ չարիք դարձած ղեկավարության հեռացման հարցը։ Տեսնելով այս ամենը՝ չեք ցանկանու՞մ արդյոք սանձել, կարգի հրավիրել ձեր կողմից ֆեդերացիայի նախագահ կարգված անձին»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11904 դիտում
23:54 16-08-2014
Տեսագրող սարքերից չես փախչի. հերթական խայտառակությունը, որ ջրի երես հանեցին ոստիկանները. տեսանյութ
Այս բաժնից
2905 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2281 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2248 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի