6276 դիտում
16:52 16-03-2021
Covid-ի դեմ պայքարի շրջանակում սոցիալական ուղղվածության 11 միջոցառմանն ուղղել է շուրջ 25 մլրդ դրամ
ՀՀ կառավարությունը 2020-ին կորոնավիրուսի հետևանքների մեղմացման ծրագրերի շրջանակներում սոցիալական ուղղվածության 11 միջոցառումների համար ուղղել է ավելի քան 25 մլրդ դրամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:
«Սկսած 2020-ի երկրորդ եռամսյակից հիմնական աշխատանքներն ուղղված են եղել համավարակով պայմանավորված սոցիալական ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես սոցիալական հատվածի մասով 11 միջոցառում է իրականացվել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: Ընդհանուր առմամբ, այդ միջոցառումների ֆինանսավորումը կազմել է ավելի քան 25 մլրդ դրամ»,-ասաց նախարարը:
Առաքելյանը հիշեցրեց, որ դրանց զգալի մասն ուղղված է եղել աշխատատեղերի պահպանմանը կամ նոր աշխատատեղերի ավելացմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև սոցիալապես անապահով և խոցելի խմբերում գտնվող անձանց տրվել է ուղիղ ֆինանսավորում, կոմունալ վճարների փոխհատուցում: Ընդհանուր առմամբ, տարբեր միջոցառումներով մոտ մինչև 1 մլն քաղաքացի դարձել է շահառու:

Նմանատիպ նյութեր
2856 դիտում
20:31 25-11-2019
ԱԳՆ խոսնակը՝ Իլհամ Ալիեւի Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթի մասին
Այս բաժնից
787 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել