1723 դիտում
10:43 16-03-2021
Հասարակությունը չափից դուրս պառակտված է՝ ընտրությունների միջոցով կոնսենսուսի գալու համար․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Արժե՞ արդյոք մոտակա ամիսներին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ հարցին միանշանակ պատասխան չկա: Մի կողմից՝ հասարակության եւ պետության վիճակն այն չէ, որ կուսակցական գործիչների խմբերը գնան քաղաքացիների մոտ եւ սկսեն խոսել ինչ-որ ծրագրերից: Գումարած դրան` անկախ ընտրությունների արդյունքներից, վստահ չեմ, որ դրանցից հետո կրքերը հանդարտվելու են: Հասարակությունը չափից դուրս պառակտված է՝ ընտրությունների միջոցով կոնսենսուսի գալու համար:
Եթե կան տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք կարծում են, որ Փաշինյանը ազգի դավաճան է, որը պետք է ձերբակալվի, եւ կան մոտավորապես նույնքան կամ ավելի շատ մարդիկ, որոնք վստահ են, թե ներկայիս վարչապետն ազգի հերոս է, որը փրկում է ժողովրդին «թալանչիներից», ապա այդ երկու ծայրահեղ (եւ, իմ կարծիքով, սխալ) համոզմունքների տեր մարդկանց դժվար կլինի որեւէ ձեւով «բարիշացնել»:
Բայց մյուս կողմից՝ ինչպե՞ս կարելի է ստուգել՝ պե՞տք է արդյոք ներկայիս վարչապետը շարունակի իշխել, թե՞ պիտի հեռանա պաշտոնից: Ինձ թվում է՝ միայն ընտրությունների միջոցով: Բայց բուն բանավեճն այսօր ոչ այնքան արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին է (այդ հարցում, կարծես թե, ընդհանուր համաձայնություն կա), որքան նրա մասին, որ ով է դրանք անցկացնելու: Ընդդիմադիրների մեծ մասն ասում է, որ եթե ընտրություններն անցկացվեն Փաշինյանի իշխանության օրոք, ապա դրանք կեղծվելու են: Նման պնդումների համար հիմքեր կան. դրա վկայությունն է, օրինակ, վարչական ռեսուրսի եւ օլիգարխիայի միջոցների համատարած օգտագործումը՝ այս տարվա մարտի 1-ին իշխանությանն աջակցող հանրահավաքը կազմակերպելու համար: Իշխանության «ստանդարտ վարքի» մեկ այլ դրսեւորում է ընդդիմադիրների վրա «գործեր կարելը»: Այդ հարցերում ներկայիս վարչապետն իրեն դրսեւորում է որպես երդվյալ «սերժառոբական»:
Բայց արդյո՞ք նույն կասկածներն իրավաչափ չեն, եթե ընտրությունների պահին իշխանության գլխին լինի «17+»-ը: Եկեք հիշենք, որ այդ դաշինքում կան կուսակցություններ, որոնց առանց չափազանցության կարելի է անվանել «ընտրակեղծիքների ճանաչված վարպետներ»: ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն բազմիցս զբաղվել են այդ, պարզ ասենք, ազգակործան գործով, իսկ ՀՅԴ-ն բազմիցս օգտվել է դրա արդյունքներից: Ի դեպ, վերջերս սփյուռքահայ բարեկամներից մեկն ինձ հարցնում էր՝ «ինչո՞ւ Հայաստանում շատերն այնքան վատ են տրամադրված Դաշնակցության հանդեպ»: Իմ պատասխանը պարզ է՝ անկախ ՀՅԴ-ի՝ հայ ազգին մատուցած ծառայություններից, հայաստանցիների համար առաջնայինն այն է, որ այդ կուսակցությունը մաս է կազմել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությանը:
Իհարկե, մենք ունենք կուսակցություններ, որոնք արատավորված չեն ընտրակեղծիքներով: Բայց ի՞նչ երաշխիքներ կան, որ նրանք, զգալով իշխանության համը, իրենց ստանդարտ ձեւով չեն դրսեւորի: Հայաստանում ընդունված ստանդարտներով»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5145 դիտում
10:29 31-03-2018
Կյանքը չափից դուրս կարճ է՝ նման մանր բաների վրա ծախսելու համար. «Առավոտ»
1521 դիտում
10:41 09-06-2022
Կյանքը չափից դուրս կարճ է՝ փոխադարձ խայթոցների վրա ժամանակ ծախսելու համար․ «Առավոտ»
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»