81249 դիտում
12:34 12-03-2021
Կոտայքի մարզպետն ու Չարենցավանի քաղաքապետն արդյո՞ք «կույր» են, որ չեն տեսնում, թե ոստիկանության ծառայողը ինչպես է «բանտարկում» հսկայական եղևնին իր շինության հաշվին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում արդեն տևական ժամանակ է, տեղի բնակիչները հումորային խոսակցության թեմա են սարքել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի պահպանության բաժնի «քթի տակ» ինչ-որ անձի կողմից կառուցվող շինարարությունը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կառուցողը մոտ 15 մետր բարձրության հսկայական եղևնին առել է իր շինարարության՝ «օբյեկտի» ներս, ու բնակիչներն էլ մտավախություն ունեն, որ շինարարությունն ավարտին հասցնելուց հետո կառուցողը եղևնին արմատախիլ կանի։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել,ասում էին. «Կառուցողը ոստիկանության ինչ-որ աշխատակից է, երևի դրա համար էլ Կոտայքի մարզպետն ու Չարենցավանի քաղաքապետը չտեսնելու են տալիս այդ ամենը։
Ո՞վ է տեսել՝ ինչ-որ օբյեկտ սարքես, հսկայական ծառը՝ մեջը։ Պարզ չի՞, որ ավարտին հասցնելուց հետո ծառը արմատից կհանեն։ Հետո էլ ասում են, թե ծառատունկ ենք անելու, Հայաստանում ավելացնելու ենք կանաչ գոտիները։
Եթե էս հսկայական եղևնին էս օրն են գցում, էլ ո՞նց հավատանք ձեր խոսքերին։ Կամ էլ, երևի, կառուցող ոստիկանը էնքան ա տարվել մարդ բանտարկելով, հիմա էլ որոշել ա՝ եղևնի բանտարկի։
Գրեք, թող գոնե մարզպետն ու քաղաքապետը իմանան ու տեսնեն՝ ինչ են անում»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2787 դիտում
22:48 06-09-2022
Մարդիկ տեսնում են՝ ինչպես է Ռոնալդուն Ֆեռարի վարում, բայց չեն տեսնում՝ ինչպես է աշխատում. Կրոս