Արտակարգ դեպք Արարատի մարզում. 12-րդ դասարանի աշակերտը գլխով հարվածել է դպրոցի տնօրենի քթին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Արբատ գյուղի դպրոցի 1-ին հարկում դասընթացի հետ կապված տարաձայնությունների ժամանակ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտը գլխի ճակատային հատվածով հարվածել է դպրոցի տնօրեն, 39-ամյա Կիրակոս Վ.-ի քթին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մարմնական վնասվածքով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն է ստացել:
Դպրոց է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: