Գյումրիի «Շիրակ» զինվորական պանթեոնում ամեն օր հարգանքի տուրք է մատուցվում հերոսների հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գրեթե ամեն օր Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Շիրակ» զինվորական պանթեոնում խնկարկման օր է լինում:
Արցախյան, 2016 թ.-ի Ապրիլյան քառօրյայի և վերջին՝ թուրք-ադրբեջանական հրոսակների կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ հայրենիքի համար նահատակված հերոսների շիրիմներին են այցելում հարազատները, բարեկամները, ընկերները, ովքեր ոչ միայն խնկարկում, այլ նաև հարքանքի տուրք են մատուցում հերոսների շիրիմներին:
Եղել է նաև, որ դպրոցականները հերոսների շիրիմներին ասմունքում են հայոց մեծերի ստեղծագործություններից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի