211652_close_icon

Ողբերգական դեպք Վայքի ծննդատանը․ 25-ամյա ծննդկանի նորածինը ծնվելուց 15 րոպե անց մահացել է

views-count67333 դիտում article-date 14:56 11-03-2021
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ 25-ամյա Հասմիկ Ղ․-ն Վայքի բուժմիավորում-ծննդատանը ծննդաբերել է, և ժամը 03։25-ին նորածինը մահացել է։

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բուժմիավորում են մեկնել Ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիրաբանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նորածնի մայրը աշխատում է Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի դպրոցում՝ որպես ուսուցչուհի։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր