211652_close_icon
views-count112975 դիտում article-date 14:14 26-12-2016

Դաժան ու ողբերգական դեպք Կապան քաղաքում. ծննդատանը մահացել է ծննդկանը, իսկ նորածինը եղել է մահացած. մահացածի ամուսինն էլ «մի քանի մուշտի է տվել» բաժանմունքի վարիչին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 25-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնում մահացել է Կապան քաղաքի Շինարարների փողոցի 7-րդ շենքի բնակչուհի, 26-ամյա Մարինե Իվանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ ժամը 12։00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքում մինչև Մ. Իվանյանի մահանալը նա ծննդաբերել է մահացած աղջիկ երեխա, և մինչ բժիշկները զբաղվել են երեխայով, մահանում է նաև մայրը։ Արդեն հիվանդանոցում մահացած կնոջ ամուսինը «մի քանի մուշտի է տալիս» բաժանմունքի վարիչ, 71-ամյա Սամվել Միկոյանին, վերջինս էլ այդ մասին ահազանգում է Կապանի ոստիկանություն։ Փաստի առթիվ քննիչ Հ. Մ.-Քարամյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով, իսկ բաժանմունքի վարիչի ահազանգի հիման վրա Կապանի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր