211652_close_icon
views-count22339 դիտում article-date 23:54 10-03-2021

Վիճաբանություն-ծեծկռտուք Ն. Բազմաբերդ գյուղի ամբուլատորիայում. իրար են «քոթակել» բժիշկն ու ՍՊԸ-ի փոխտնօրենը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 5-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում Ն. Բազմաբերդ գյուղի բնակիչ Աբրահամ Պողոսյանը ահազանգել է ոստիկանության Թալինի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում գյուղի ամբուլատորիայում Երևանի բնակիչ Համլետ Մարգարյանը իրեն ծեծի է ենթարկել:

 Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի  ավագ  օպերլիազորի գլխավորությամբ:

 Պարզվել է,  որ ամբուլատորիայում Ա. Պողոսյանի և Հ. Մարգարյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պողոսյանը աշխատում է Ն. Բազմաբերդի ամբուլատորիայում՝ որպես բժիշկ, իսկ Հ. Մարգարյանը՝ «Ֆարմար Շին» ՍՊԸ-ում՝ փոխտնօրեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 


 

Նմանատիպ նյութեր