5813 դիտում
16:32 14-04-2015
Սարուխան գյուղի համայնքի բուժ-ամբուլատորիայում Օլյան դաժան ծեծի է ենթարկել Ալլային
Օլյա Սոսինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սարուխան համայնքի բուժ-ամբուլատորիայում հանդիպել է Ալլա Գասպարյանին և փորձել է պարզել իրենց անհաշտ հարաբերությունների պատճառը, որի ընթացքում վիճաբանություն է առաջացել նրանց միջև և նա, բռնելով Ա.Գասպարյանի մազերից, աջ ձեռքի ափային մասով, այնուհետև բռունցքով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա. Գասպարյանի դեմքի և գլխի շրջանին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասի [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանքկվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
22945 դիտում
23:54 10-03-2021
Վիճաբանություն-ծեծկռտուք Ն. Բազմաբերդ գյուղի ամբուլատորիայում. իրար են «քոթակել» բժիշկն ու ՍՊԸ-ի փոխտնօրենը
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»