55270 դիտում
19:58 08-03-2021
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Nissan Murano-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Արթիկ –Ալագյազ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչներ, 25-ամյա Հայկ Շ.-ի վարած Nissan Murano մակնիշի 70-ամյա Ալբերտ Յ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 7-ամյա Նարեկ Հ.-ին օպերատիվորեն դեպքի վար ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, իսկ վարորդ Ալբերտ Յ.-ին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+