«Իհարկե, այն ամենից հետո, ինչ մենք տարանք, շատ դժվшր է, բայց կփորձենք նորից ապրել ու խաղալ…». ծшնր ու երկարատև ընդմիջումից հետո դերասաններ Արմեն Մարությանն ու Ալլա Վարդանյանն առաջին անգամ հարցազրույց են տվել
Interestory.ru-ն հարցազրույց է վերցրել ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանից ու Ալլա Վարդանյանից.
2020-ի ամռանը պատահած n ղբերգшկան шվտnվ թшրից դստերը, փեսային և թոռներին կnր ցնելnւց հետո վաստակաշատ այս դերասանական զույգը օրերս վերադարձել է հարազատ Սունդուկյան թատրոնի բեմ ու նկարահանման հրապարակ: Նրանք փորձում են իրենց անձնական nղբերգությունն առաջին հերթին հաղթահարել իրենց հանդիսատեսի համար ու ջանում են համակերպվել այն մտքի հետ, որ պարտավոր են ապրել այս կյանքը հանուն հարազատների և միմյաց, իրար թևութիկունք լինելով և՛ կյանքում, և՛ արվեստում: Տևական ստեղծագործական դադարից հետո Արմեն Մարությանն ու Ալլա Վարդանյանը առաջին անգամ անկեղծացան մեր ընթերցողների համար:
— Համոզված եմ` հեռուստադիտողին առավել քան հաճելի էր Ձեզ կրկին տեսնել հեռուստաէկրանին` «Արմենիա TV»-ով օրերս մեկնարկած «Ծաղիկներ ձյան տակ» սերիալում: Դժվա՞ր տրվեց այս վերադարձը:
Արմեն Մարության — Մինչ այս սերիալը, ինձ առաջարկեցին խաղալ ևս պատերազմական թեմայով մի փոքրիկ հերոսապատումում: Թեպետ առանձնապես տրամադրություն չունեի, բայց համաձայնեցի… Գիտե՞ք, մարդ կա՛մ պիտի կարողանա հաղթահարել իրեն բաժին հասած փորձությունները, կա՛մ էլ պիտի առհասարակ չապրի: Իսկ այդպես չի կարելի:
Այդպես, հաղթահարելով ցшվu և միաժամանակ տուրք տալով մասնագիտությանս, համաձայնեցի նկարահանվել: Դրանից հետո արդեն զանգահարեց ռեժիսոր Ելենա Արշակյանն ու առաջարկեց նկարահանվող հեռուստանովելում մարմնավորել Հայոց բանակի գեներալին: Մի դեր էլ կնոջս` Ալլային առաջարկեց: Իմիջիայլոց, հաշվի առնելով մեր հոգեվիճակը, Ելենան շատ նուրբ մոտեցավ հարցին, ու այդպես փոխհամաձայնության եկանք:
Ալլա Վարդանյան — Իսկ իմ կերպարը պարզ ու հասարակ կին է, որի որդին ամուսնանում է հերոսներից մեկի դստեր հետ: Դեռևս մեկ անգամ եմ եղել նկարահանման հրապարակում և զգացի, թե որքան ջերմ մթնոլորտ է այնտեղ տիրում: Շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցին ու, ճիշտ է, դժվարությամբ, բայց փորձում եմ դուրս գալ ծшնր հոգեվիճակից ու պատշաճ կերպով կատարել իմ գործը:
— Պարոն Մարության, իսկ ինչպիսի՞ մարդ է Ձեր հերոսը:
— Կերպարս 1990-ականների արցախյան հերոսամարտի ժամանակ փոխգնդապետ է եղել, որի զինվորներից մեկը գ երի է ընկել: Իսկ մեր օրերում, ըստ սցենարի, հերոսս արդեն գեներալի կոչում ունի, բայց չի կորցրել իր հոգատար վերաբերմունքը իր ստորադասների նկատմամբ: Առհասարակ, պшտերազմի միջով անցած զինծառայողներն ուրիշ տեսակ են: Ես նման ընկերներ ունեմ ու գիտեմ, որ արտաքուստ խստությամբ հանդերձ, նրանք շատ զգայուն են, բարի սիրտ ունեն: Իմ հերոսը հենց այդպիսի մարդ է:
— Հանրության մի մասի կարծիքով` այս ժամանակահատվածում չարժեր անդրադառնալ նման ցшվոտ թեմայի:
Ա. Մ. — Ես համամիտ չեմ այդ կարծիքի հետ, ընդհակառակը, մենք շատ քիչ ենք անդրադառնում պшտերազմական կյանքին, ու երևի հենց դա էր պատճառը, որ մեր երկրի հետ նման բան տեղի ունեցավ: Օրինակ` ամերիկացիները կամ ռուսները իրենց հաղթանակների ու հերոսների մասին անընդհատ ֆիլմեր են նկարահանում, գրքեր են գրում… Իսկ մենք կարծես ուզում ենք մոռանալ, թե ինչերի միջով ենք անցել: Ինչո՞ւ: Չէ՞ որ մենք այնպիսի ազգ ենք, որ պիտի շատ խոսենք մեր տեսակի մասին:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։