2459 դիտում
13:22 12-06-2019
Արմեն Գյուլբուդաղյանց. Շատ դժվարին հաղթանակ տարանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցըմեկնաբանել է ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում Հունաստանի հավաքականի նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/12/1127156/]հաղթանակը[/url]՝ 2:1:
«Դժվար խաղ էր, շատ դժվար հաղթանակ էր:
Տղաները շատ մեծ, քրտնաջան աշխատանք կատարեցին, շատ էներգիա ծախսեցին ու կարգապահ գործեցին: Մի քանի դրվագում կորցրին կոնցենտրացիան: Մենք շատ դժվարին հաղթանակ ենք տարել»:
Պաշտպանությունում վստահ խաղի մասին
«Ճիշտ է, եղան դեպքեր, որ զգոնությունը մի պահ թուլացավ: Առաջին գոլի ժամանակ էլ այդպես եղավ, սակայն եղան նաև մի շարք պահեր, որոնցում տղաները, իրոք, նվիրված ու կազմակերպված աշխատանք կատարեցին, չեզոքացրին մրցակցի վտանգավոր գրոհները»:
Հաղթողի հոգեբանությամբ խաղալը՝ հաղթանակի գրավական
«Իհարկե, ամենակարևորը ցանկությունն ու տրամադրվածությունն են: Տղաները մեծ ցանկությամբ ու տրամադրվածությամբ դուրս եկան դաշտ: Այդ երկու գործոնների առկայության դեպքում խաղը կստացվի»
Նախորդ խաղի համեմատ կային փոփոխություններ: Որքանով արդարացրին այդ փոփոխությունները.
«Փոխարինված ֆուտբոլիստներից ես գոհ եմ: Տարոն Ոսկանյանն անցած խաղում լավ խաղաց, Պետրոս Ավետիսյանը նույնպես լավ խաղ անցկացրեց: Տակտիկական որոշում էր, որ Հայկ Իշխանյանն էր խաղում, որի խաղից շատ գոհ եմ: Լավ ու կարգապահ ֆուտբոլ խաղաց»:
Կառլեն Մկրտչյանի մասին
«Կառլեն Մկրտչյանը երկու խաղում էլ փոխարինվել է վնասվածքի պատճառով, այլ ոչ այն պատճառով, որ չի կարող դաշտում անցկացնել 90 րոպե: Վնասվածքի լրջության աստիճանը չգիտենք»:
Երկրպագուների մասին
«Մեծ շնորհակալություն մեր երկրպագուներին: Երկար ճանապարհ են անցել, որպեսզի աջակցեն հավաքականին: Տղաներն այդ աջակցությունը զգում են, ինչի համար շատ շնորհակալ ենք»:
Երկրորդ խաղակեսի սկզբում բաց թողած գոլից հետո սրված խաղի մասին
«Մենք սպասում էինք, որ շատ մեծ ճնշում է լինելու: Մենք կորցրինք կենտրոնացումն ու գոլ բաց թողեցինք: Փառք Աստծո, փառք տղաներին, որ կարողացան դիմակայել ճնշմանը ու հաղթել»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3178 դիտում
15:12 21-08-2015
Տոմաս Տուխել. Մենք արժանի հաղթանակ տարանք
13570 դիտում
23:47 13-10-2018
Արմեն Գյուլբուդաղյանց. Մյուս հանդիպումներում ավելի լավ կխաղանք, ավելի շատ պահեր կստեղծենք ու կհաղթենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3727 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2710 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2488 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ