211652_close_icon
views-count12062 դիտում article-date 11:10 08-03-2021

Այս պատերազմում պարտվողներ եղան, բայց ոչ երբեք նահատակ մեր հայորդիները. Տեր Հոկաբ Քահանա Խաչատրյանի շնորհավորական ուղերձը

Արցախյան պատերազմում նահատակ մեր զինվոր եղբայրների մայրեր և քույրեր, երկնքում լույս դարձած հայրենյաց պաշտպան նահատակ մեր զինվորների հետ միասին աղոթում ենք ձեր մխիթարության, համբերության և հանգստության համար:

Ամուր և պինդ սեղմում ենք ձեր ձեռքը :

Այս պատերազմում պարտվողներ եղան, բայց ոչ երբեք նահատակ մեր հայորդիները :

Նրանց պայքարը ճշմարտության պայքար էր, արդարության, իրավունքի, երկրի, հայրենիքի, հավատի և ընտանիքի, սիրո և խաղաղության պայքար էր :

Անձեր կան՝ ապրում են, բայց վաղուց ի վեր դադարել են ապրել, իսկ հայոց նահատակ զինվորները ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց ապրում ու ապրելու են հավետ՝ իրենց ոտնահետքով, նվիրումով, անձնազոհությամբ, հայրենիք, ընտանիք և ընկերսիրությամբ, ապրելու են նորածին մանկան ճիչի մեջ, հայոց աղոթքի մեջ, Հայ ընտանիքիների երջանկության մեջ, մեր հայրենիքի շենացման և զորացման մեջ, հայոց մայրերի երջանկության արցունքներում և հայրենիք սիրող մարդկանց գործերում:

Աղոթք և բյուր օրհնություն նրանց լույս հիշատակին և Սուրբ հոգու մխիթարությունն ընդ ձեզ՝ Քաջ մարտիկների հերոս մայրեր և քույեր:

Նյութի աղբյուրը Hakob Qahana Xacahtryan (Տեր Հակոբ Քահանա Խաչատրյան) ֆեյսբուքյան էջից
 

Նմանատիպ նյութեր