Կալիֆոռնիայի առողջապահության ոլորտի պաշտոնյաները սահմանել են նոր կաննոներ, որոնցով թույլ կտրվի, որ Դիսնեյլենդը և այլ թեմատիկ այգիները, մարզադաշտերը և բացօթյա ժամանցի վայրերը վերաբացվեն ապրիլի 1-ից՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով մոտ 1 տարի փակ լինելուց հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Սակայն դեռ կգործեն լուրջ սահմանափակումներ: Թեմատիկ և զվարճանքի այգիները կվերաբացվեն ապրիլի 1-ից, սակայն խիստ սահմանափակ հնարավորություններով: Դիմակները և պաշտպանիչ այլ միջոցառումները դեռ անհրաժեշտ կլինեին: Այգիները սկզբում բաց կլինեին միայն նահանգի բնակիչների համար:
Բացօթյա մարզադաշտերում և արենաներում ևս ապրիլի 1-ից կթույլատրվի հանդիսատեսի մուտքը, չնայած նստատեղերի թիվը սահմանափակ կլինի:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Դիսնեյլենդը, Կալիֆոռնիայի այլ թեմատիկ այգիները, մարզադաշտերը կվերաբացվեն ապրիլի 1-ից
2021.03.06 16:35


