211652_close_icon
views-count2512 դիտում article-date 15:43 06-03-2021

Գերությունից Հայրենիք վերադարձած քաղաքացու համար Աքորի համայնքում տուն կկառուցվի

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ 120 օրվա գերությունից Հայրենիք վերադարձած քաղաքացի Ա.Գ.-ի համար հայրենի գյուղում` Աքորիում, տուն կկառուցվի:   

«Քիչ առաջ հերթական այցը կատարեցի տիկին Անիչկայի վագոն-տնակ` այս անգամ բոլորովին այլ լուրերով։ Մետաղական փոքրիկ խարխուլ տնակը, որտեղ բնակվում են 120 օրվա գերությունից վերադարձած մեր եղբայրը` Ա.Գ.-ն, մայրը` տիկին Անիչկան և զարմուհին` 7-ամյա Անգելինան, հեռացնելու ենք և տեղում կառուցենք գեղեցիկ քարաշեն տուն` հագեցած ջերմամեկուսացման համակարգով, նոր կոմունիկացիոն գծերով, բոլոր հարմարություններով։ Համբուրգի հայ համայնքի նախագահ Սերժ Անգելյանը չմերժեց խնդրանքս և հանձն առավ այս բարի գործն իրականացնել, որի համար շնորհակալություն եմ հայտնում։ Շնորհակալ եմ նաև Համբուրգում բնակվող ընկերոջս` Աշոտ Ավետյանին` կազմակերպչական հարցերում աջակցելու համար»։

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է պատգամավորը:

Նա տեղեկացրել է, որ փաստաթղթային աշխատանքները սկսվել են: Երևանից Աքորի գյուղ կգա ոլորտի առաջատար ճարտարապետներից մեկը և տեղում կմեկնարկեն նախագծային աշխատանքները, որի ավարտից անմիջապես հետո կմեկնարկի տան կառուցման աշխատանքը: «Այսքանով չենք սահմանափակվելու։ Մնացածի մասին` առաջիկայում»,-նշել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

120 օրվա գերությունից վերադարձած Ա.Գ.-ի համար հայրենի գյուղում` Աքորիում, տուն կկառուցենք Քիչ առաջ հերթական այցը...

Posted by Aren Mkrtchyan on Friday, March 5, 2021

Նմանատիպ նյութեր