Ընտրողն իրավունք չպետք է ունենա իր սխալ ընտրությամբ վտանգի տակ դնի իմ երեխայի ապագան. Մնացական Բիչախչյան
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է նախագահական կամ կիսանախագահական, նաեւ խորհրդարանական մոդելի դեպքում ընտրողների պատասխանատվության խնդրին:
Նա, մասնավորապես, գրել է.
«Եթե նախագահական կամ կիսանախագահական, ընտրական մոդելի փոփոխություն՝ ընտրողների մասով: Ընտրողը նույնպես պետք է կրի պատասխանատվություն: Նա ընտրում է ոչ միայն իր, այլև իմ երեխայի ապագայի համար, իրավունք չպետք է ունենա իր սխալ ընտրությամբ վտանգի տակ դնի նրա ապագան:
Իսկ ինչպես. կամ ընտրողների համար լրացուցիչ ցենզ սահմանելով (ընդհանուր կենսամակարդակի ստուգում), որի արդյունքում կստանա ընտրողի գրքույկ, օրինակ 5 տարի ժամկետով:
Երկրորդ տարբերակը, ընտրիչների մոդելի ներդրում: Ընտրողը ընտրում է ընտրիչ: Ընտրիչները երկրի ղեկավարին:
Ընդ որում, պետք է ընտրիչների համար սահմանվի պատասխանատվության իրավական մեխանիզմներ՝ իր կողմից ընտրված ղեկավարի ողջ պաշտոնավարման ժամկետով:
Եթե պառլամենտական, ընտրիչների մոդելի փոխարեն, ընտրական լրացուցիչ ցենզի ներդրում, ընտրողների գրքույկով»: