211652_close_icon

Պահանջում են Հադրութի ազատագրումը. Երթեր՝ ԵԱՀԿ ՄԽ երկրների դեսպանատների մոտ. «Ժամանակ»

views-count987 դիտում article-date 10:39 06-03-2021
«Ժամանակ» թերթը գրում է. ««Հանուն Հադրութի» շարժման անդամները շարունակում են բողոքի ցույցերն ու երթերը՝ պահանջելով Հադրութի ազատագրումը, որը իրենց հնարավորություն կտա վերադառնալու իրենց շեները և ապրելու բնականոն կյանքով:


Շարժման անդամները երթեր են կազմակերպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, դեսպանատների մոտ՝ ներկայացնելով իրենց պահանջները: «Մեր քայլերը միտված են լինելու Արցախի պետականության ամրապնդմանը: Մեր հիմնական նպատակը Հադրութի ազատագրումը և վերադարձն է մայր հայրենիքի գիրկը»,- ասել է «Հանուն Հադրութի» նախաձեռնության անդամ Լևոն Հայրյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Նմանատիպ նյութեր