Զատիկին Թբիլիսիում ավտոբուսներն անվճար երթեր կիրականացնեն
Զատկի տոնի կապակցությամբ երկու օր շարունակ դեպի Թբիլիսիի գերեզմանատներ ավտոբուսներն անվճար ուղևորափոխադրումներ կիրականացնեն: Այս մասին հայտնում է aliq.ge-ն:
Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարել է, որ ավտոբուսներն անվճար ուղևորափոխադրումներ կիրականացնեն Զատիկի օրը՝ ապրիլի 16-ին, և մեռելոցի օրը՝ ապրիլի 17-ին ժամը 08-ից 20-ը: Դեպի գերեզմանոցներ ավտոբուսները կշարժվեն մոտակա մետրոյի կայարաններից:
Զրանից զատ, Թբիլիսիի մետրոպոլիտենը ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը կաշխատի մինչև ժամը 4-ը: Ի դեպ՝ ժամը 23-ից մետրոյում երթը կլինի անվճար: