211652_close_icon
views-count1551 դիտում article-date 18:41 04-03-2021

«Ռեալի» խաղացողները 42 վնասվածք են ստացել այս մրցաշրջանում. վերջինը Մարիանո Դիասն է

«Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը վնասվածք է ստացել Լա Լիգայի 25-րդ տուրում՝ «Սոսյեդադի» հետ խաղում (1:1):
 
Ֆուտբոլիստը թիմի մեկնարկային կազմում էր և խաղադաշտը լքեց 61-րդ րոպեին: Նա վնասել է մկանը:
 
Սա 42-րդ վնավածքն էր, որն այս մրցաշրջանի ընթացքում ստանում են «Ռեալի» խաղացողները: Ներկայումս արքայական ակումբում վնասվածքներ ունեն Դանի Կարվախալը, Սերխիո Ռամոսն ու Էդեն Ազարը: Ընդ որում, բելգիացին, որը վնասվածք էր ստացել 2 ամիս առաջ, մինչև հիմա դեռ չի վերադարձել ընդհանուր խումբ:
 
«Ռեալի» հիմնական հարձակվող Կարիմ Բենզեման ներկայումս խնդիրներ ունի մկանի հետ: Սակայն այսօր նա անհատական մարզումներ է անցկացրել:
 
Այս մրցաշրջանում Մարիանոն Լա Լիգայում անցկացրել է 10 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ:
 

Նմանատիպ նյութեր