Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները ցանկանում են, որ Սուլշերը մնա հաջորդ մրցաշրջանում
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը ցանկանում են, որպեսզի Օլե-Գունար Սուլշերը թիմը ղեկավարի հաջորդ մրցաշրջանում:
«Մոլդեի» հետ գործարքի պայմաններով, 45-ամյա նորվեգացին մանկունյանցիներին պետք է մարզի մինչև 2019 թվականի մայիսը:
Սակայն առաջին 6 խաղում 6 հաղթանակից հետո «ՄՅՈւ»-ում համարում են, Սուլշերը թիմին նոր շունչ հաղորդեց, հատկապես իր նախորդի՝ Ժոզե Մոուրինյոյից հետ:
Թիմի մարզիչներ Մայքլ Քարիկի և Կիրան Մաքենեյին նույնպես ավելի հարմարավետ է աշխատել Սուլշերի հետ, քան՝ պորտուգալացու: