211652_close_icon
views-count3084 դիտում article-date 12:33 04-03-2021

Եթե ինձ կալանավորեն, շարժումը կշարունակվի, դա ժողովրդի ցանկությունն է. Վազգեն Մանուկյանը կանչվել է ՔԿ . Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սա քաղաքական հետապնդում է, այլ կերպ որակել չեմ կարող:


Tert.am-ի փոխանցմամբ՝ այսօր Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ում հրավիրել են Քննչական կոմիտե:

«Սա իսկական քաղաքական հետապնդում է: Մեր երկրում վերջին 2,5 տարվա ընթացքում գոնե ամիսը մեկ խախտվում է Սահմանադրությունը , հիմնական օրենքները, ընդ որում երկրի ղեկավարի կողմից»,- ասաց նա:

Վազգեն Մանուկյանը մեկնաբանեց, որ՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո բազմիցս խախտվել է Սահմանադրությունը:

«Պատերազմի խայտառակ պարտությունից հետո, հիմա, երբ ոչ ռազմական վիճակ է, վարչապետը շարունակում է տալ Սյունիքի հողերը, դա նշանակում է՝ սա Սահմանադրության մեծ խախտում է և հանցագործություն, պետք է քրեական գործեր հարուցել իր դեմ»,- մեկնաբանեց ընդդիմության շարժման ղեկավարը:

Վազգեն Մանուկյանը նաև նշեց՝ եթե իրեն կալանավորեն, միևնույն է շարժումը շարունակվելու է: «Մեկ բան է հայտնի՝ սա համաժողովրդական կոչ է՝ ինքը պետք է հեռանա: Եթե ինձ կալանավորեն, ապա կան հազարավոր մարդիկ, որոնք կշարունակեն շարժումը, այս պայքարը իմ քմահաճույքը չէ, սա համաժողովրդական պահանջ է և փրկության միակ ելքը»,- ասաց Մանուկյանը:

Նա նաև նշեց, որ ինք չի պատրաստվում որևէ հարցի պատասխանել և չի պատրաստվում որևէ ցուցմունք տալ: «Ինձ չի հետաքրքրում՝ ինչ հարցեր են տալու այսօր, քանի որ ոչ մի հարցի չեմ պատասխանելու, ոչ մի ցուցմունք չեմ տալու: Ես ասել եմ նախադասություններ և թող իրավաբանները մեկնաբանեն այդ նախադասությունները»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը երեկ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ստացել էր ծանուցագիր, որից պարզ էր դարձել, որ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և որոշում է կայացվել է Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր