29656 դիտում
23:46 02-03-2021
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 31-ամյա վարորդը Lexus-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն. հաջորդ օրը նա դիմել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 28-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Սերգեյ Գեղամյանը իր վարած Lexus մակնիշի 01 ԼX 080 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարտի 1-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Ս. Գեղամյանը:
Ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Աշտարակի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+