211652_close_icon
views-count2638 դիտում article-date 22:47 02-03-2021

Ժոան Լապորտա. Եթե ես չհաղթեմ, Մեսին չի մնա «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսսիի ապագայի մասին, հայտնում է Armsport.am-ը:

«Մենք նրան առաջարկ կանենք, որը կհամապատասխանի ակումբում տիրող իրավիճակին։ Մենք չենք կարող։ Մենք չենք կարող մրցել այլ թիմերի հետ, բայց փողերը չեն որ կառավարում են Մեսսիին։

Ես վստահ եմ, որ նա չի մնա ակումբում, եթե ընտրություններում այլ թեկնածու հաղթի։ Նրան դուր չի գալիս միստեր Ֆրեյշը, չէ՞ որ նրա տնօրենների խորհուրդը կարծում է, որ Մեսսին այդքան էլ պետք չէ այս թիմին։ Սակայն Լեոյի ներկայությունը եկամուտների 30 տոկոսն է։

Սակայն Մեսսին էլ էմոցիաներ ունի։ Եթե նա հեռանա, մեր կյանքը դրանով չի ավարտվի»,-Լապորտայի խոսքն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահական ընտրությունները անցկացվելու են մարտի 7-ին։

Նմանատիպ նյութեր