211652_close_icon

Ժամանակավորապես կդադարեցվի Սարի թաղի մի շարք առանձնատների գազամատակարարումը

views-count1528 դիտում article-date 16:43 27-06-2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 28-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 10-րդ շարքի թիվ 8–20 և 5-րդ փողոցի թիվ 47- 65 առանձնատների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր