Ի գիտություն մեդիայի ներկայացուցիչներին և ակումբներին

ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը տեղեկացնում է, որ, փետրվարի 28-ից սկսած, վերացել են VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, VBET Հայաստանի գավաթի և ՀՀ Առաջին խմբի առաջնության հանդիպումներին մեդիայի ներկայացուցիչների ներկա գտնվելու՝ COVID-19-ի համավարակով պայմանավորված թվային սահմանափակումները:
Այսուհետ մեդիայի ներկայացուցիչները, առանց սահմանափակման, կարող են ներկա գտնվել վերոնշյալ հանդիպումներին՝ միաժամանակ պահպանելով կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի համապատասխան դրույթները (միմյանցից պահպանելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն, կրելով դիմակներ և այլն)
ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի Հոդված 39-ի համաձայն՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից ակումբները պարտավոր են յուրաքանչյուր հանդիպումից հետո ապահովել մամուլի ասուլիսների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը:
Այսուհետև մեդիայի ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մամուլի ասուլիսներին, որոնք պետք է անցկացվեն նորմալ ձևաչափով, այլ ոչ թե հեռավար կարգով: Միաժամանակ անհրաժեշտ է պահպանել կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի համապատասխան դրույթները: Ասուլիսից առաջ սրահը պետք է ախտահանվի։ Մեդիա ներկայացուցիչների միջև և մեդիա ներկայացուցիչների և գլխավոր մարզիչների միջև հեռավորությունը պետք է կազմի նվազագույնը 1․5 մետր։ Մամուլի ասուլիսների ամբողջ ընթացքում մարզիչը, մամուլի քարտուղարը և լրագրողները պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։ Մամուլի ասուլիսների սրահում պետք է տեղադրված լինի հովանավորների backdrop-ը:
Ինչ վերաբերում է հետխաղային flash-հարցազրույցներին, ապա մեդիայի այլ ներկայացուցիչներն իրավունք չունեն մասնակցել flash-հարցազրույցներին: Դրանց անցկացման բացառիկ իրավունքը պատկանում է Feedconstruct ընկերությանը, որպես VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպումների պաշտոնական հեռարձակողի։ Ակումբները պարտավոր են flash-հարցազրույցներին ներկայացնել ակումբի ֆուտբոլիստներին և գլխավոր մարզչին, օժանդակել flash backdrop-ի տեղակայման, հարցազրույցի կազմակերպման և անցկացման հարցում։