1305 դիտում
18:50 14-03-2014
ՀՖՖ-ն արտոնագրեր շնորհեց թեկնածու 8 ակումբներին
Այսօր՝ մարտի 14-ին, ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Ուլիս», «Արարատ», «Բանանց», «Գանձասար», «Ալաշկերտ» ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «Ազգային» արտոնագրերի համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում` մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի 2014/2015 թթ. մրցաշրջանի առաջնությանը, որը մեկնարկելու է 2014 թվականի օգոստոսին: Նիստը վարում էր Արտոնագրման կոմիտեի նախագահ, Արայիկ Մանուկյանը: Նիստին ներկա էին կոմիտեի փոխնախագահ Վռամ Փահլևանյանը, ինչպես նաեւ անդամներ Դավիթ Գրիգորյանը, Դավիթ Ավանեսյանը, Հակոբ Համբարձումյանը, Գագիկ Ռեչելյանը և Հայկ Կարապետյանը: ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացնում էին ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը, տեղակալ Ամալյա Գրիգորյանը, բաժնի մասնագետներ Ղազար Հակոբջանյանը և Տիգրան Վարդանյանը և ԶԼՄ-ների հետ կապերի գծով պատասխանատու Տիգրան Իսրաելյանը:
Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ոչ ֆինանսական փաթեթներն ու մասնավորապես մարզական, կադրային և վարչական, իրավական և ենթակառուցվածքային չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Ստուգումների արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին նիստի ընթացքում Արտոնագրման բաժնի աշխատակիցների կողմից: Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում, ըստ որի «Ազգային» արտոնագրեր շնորհվեցին թեկնածու 8 ակումբներին: Համաձայն ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի պահանջների` «արտոնագրային» որոշումների կայացումից հետո ակումբները պարտավոր են տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ (օրինակ, կադրային բնագավառում) անհապաղ տեղեկացնել ՀՖՖ-ին: Այդ պարտավորությունների վերահսկմանն ուղղված կլինի ՀՖՖ Արտոնագրման բաժնի գործունեությունը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր ամիսը, երբ կսկսի արտոնագրման նոր մրցաշրջանը: Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրային գործընթացին և կսկեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար:
Նմանատիպ նյութեր
2091 դիտում
14:40 14-03-2015
ՀՖՖ 8 ակումբներին շնորհվել են «Ազգային» արտոնագրեր
2800 դիտում
17:05 22-10-2018
ՀՖՖ-ն հորդորում է ակումբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը
818 դիտում
22:47 02-04-2020
ՀՖՖ. 3,5-ական մլն դրամ՝ ԲԽ ակումբներին, աշխատավարձի փոխհատուցում՝ Երևանի ֆուտբոլիստներին․գործադիրի որոշումները
Այս բաժնից
3649 դիտում
13:28 01-01-2025
Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովրդին
9487 դիտում
22:02 30-12-2024
Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է ծանրորդ Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին
3574 դիտում
20:22 30-12-2024
Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստին