Բունդեսլիգայի փոխնախագահը քննադատել է անգլիական ակումբներին
Բունդեսլիգայի փոխնախագահ Քրիստիան Զայֆերտը քննադատորեն է վերաբերվում է անգլիական Պրեմիեր լիգային: Զայֆերտը կարծում է, որ անգլիական ակումբների հարստությունը վնասում է տվյալ երկրում ֆուտբոլի զարգացմանը, ինչպես նաև Անգլիայի հավաքականին:
«Անգլիական ակումբները շատ հարուստ են, և հենց այդ հանգամանքը վնասում է տվյալ երկրի ֆուտբոլի զարգացման, ինչպես նաև Անգլիայի հավաքականի հաջող ելույթներին: Անկեղծ ասած, ես համոզված չեմ, որ Բունդեսլիգայում հանդես կգային 15 աշխարհի չեմպիոններ, եթե մեր ակումբներն էլ այդքան գումարներ ունենային:
Երբ ակումբի գումարները բավականեցնում են աշխարհի ցանկացած խաղացողի ձեռք բերելու համար, ապա դժվար է մոտիվացիա գտնել և շանս ընձեռել երիտասարդ խաղացողներին, որոնց մի քանի տարի է անհրաժեշտ, որպեսզի իրենց դրսևորեն և ոտքի կանգնեն»,- նշել է Զայֆերտը: