211652_close_icon
views-count2783 դիտում article-date 15:36 26-02-2021

Թբիլիսիի կենտրոնական պողոտան փակ է. ընդդիմությունը հազարավոր մասնակիցներով սկսել է իր երթը

Մինչև տասը հազար մարդ փակել է Թբիլիսիի կենտրոնական պողոտան և երթով ընթանում են Վրաստանի խորհրդարանի կողմը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Երթն անցնում է թմբուկների և վուվուզելների հնչյունների ներքո: Առջևում կուսակցությունների առաջնորդները տանում են տրանսպարանտ՝ «Հանուն ազատության» մակագրությամբ: Երթին մասնակցում են ինչպես Թբիլիսիի, այնպես էլ տարածաշրջանի բնակիչներ, որոնք հատուկ մայրաքաղաք են ժամանել իրենց բողոքը հայտնելու համար:

Բողոքողների հիմնական մասը հավաքվել էր Պետական համերգասրահի (Ֆիլհարմոնիա) շենքի մերձակայքում և նրանց միացել են նաև տարբեր կուսակցությունների կողմնակիցներ, որոնք սպասում էին հիմնական շարասյանը:

Ակցիային հավաքվել են ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակայնության և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որպեսզի իրենց բողոքը հայտնեն երկրի ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության՝ «Ազգային միասնական շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալման դեմ, և ևս մեկ անգամ պահանջեն վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների նշանակում: Նրանք երթով կանցնեն մինչև Վրաստանի խորհրդարանի շենք, որտեղ տեղի կունենա ակցիայի մի մասը, որտեղ էլ կհայտարարվի վրացական ընդդիմության հետագա պլանների մասին: Երկրի ՆԳ նախարարությունը հայտարարել է Թբիլիսիի կենտրոնում երթևեկության սահմանափակման մասին:

Վրաստանի ընդդիմությունը ծրագրում է Թբիլիսիում երկշաբաթյա ակցիաներ անել․

Մարտի 2-ին` խորհրդարանի շենքի շրջափակում
Մարտի 5-ին` կառավարության շենքի շրջափակում
Մարտի 9-ին` ՆԳՆ-ի շենքի մոտ ակցիա
Մարտի 11-ին` Թբիլիսիի քաղաքային դատարանի դիմաց ակցիա
Մարտի 13-ին` խորհրդարանի մոտ եզրափակիչ մեծ ակցիա

Տեսանյութը՝ Aliq.ge
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր